Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԱՄՆ-ն 3000 զինվորական է ուղարկել Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն 3000 զինվորական է ուղարկել Սաուդյան Արաբիա
12.10.2019 | 18:52

ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ 3000 զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա՝ նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով՝ հայտնում է Ալ Ջազիրան: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը նշել է, որ Սաուդյան Արաբիայում տեղադրվելու է 2 լրացուցիչ ՙՊատրիոտ՚ հրթիռային համակարգի և 1 THAAD բալիստի հրթիռային համակարգ, նաև ներգրավվելու են ռազմական ինքնաթիռներ:

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ